«Բարսելոնան» սկսում է «Նեյմար օպերացիան»
«Բարսելոնայի» մտադիր է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: Կատալոնական ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի շրջապատողների հետ և սկսել քննարկել խաղացողի վերադարձը:
«Բարսայի» ղեկավարությունից Պեպ Սեգուրան ավելի վաղ չէր բացառել բրազիլացու վերադարձը, և այդ խոսքերից հետո Իսպանիայում կարծում են, որ ժամանակն է եկել Նեյմարի կողմից որևէ քայլի: Հարձակվողը «Բարսայից» հեռանալով վիրավորել էր շատ «կապտանռնագույների» երկրպագուների և ակումբում ցանկանում են, որ Նեյմարը հանդես գա հայտարարությամբ, որում կխոստովանի իր որոշման անողջախոհությունը:
Դրան էլ գումարած, եթե Նեյմարը ցանկանում է վերադառնալ իսպանական գրանդ, ապա պետք է համաձայնի աշխատավարձի նվազեցմանը: ՊՍԺ-ում Նեյմարը մի մրցաշրջանի ընթացքում վաստակում է 40 մլն. եվրո, «Բարսելոնան» էլ չի կարող նման գումարներ վճարել: Շշուկների համաձայն՝ հարձակվողը պատրաստ է զոհել իր ախորժակը՝ Կատալոնիայի մայրաքաղաք վերադարձի համար:
Բացի այդ, այս տրանսֆերի համար «Բարսան» պետք է հարթի DIS ներդրումային ընկերության հետ սկանդալը, որը դատի է տվել իսպանացիներին՝ մեղադրելով նրանց, որ նրանք թաքցրել են Նեյմարի «Սանտոսից» «Բարսա» տեղափոխության իրական արժեքը:
Այնուհետև Նեյմարը պետք է հայտարարություն անի, որ ուզում է փոխել միջավայրը: Այդ քայլը կմեղմի ՊՍԺ-ի դիրքորոշումը բանակցությունների սեղանին: Դեռևս հայտնի չէ, թե որքան Նեյմարի դիմաց կպահանջի ֆրանսիական ակումբը, սակայն «Բարսան» մտադիր է գործարքում ներառել Իվան Ռակիտիչին և Ուսման Դեմբելեին:
Նեյմարը և նրա գործակալները արդեն տեղեկացվել են «Բարսելոնայի» կողմից, թե ինչ է պահանջվում խաղացողից: Ֆուտբոլիստը պետք է պատրաստակամություն ցուցադրի և հետևի ծրագրին, հակառակ դեպքում «Բարսան» հետ կկանգնի իր գաղափարից:
Աղբյուրը ՝ VNEWS