Արևելյան հորոսկոպով ո՞ր կենդանին է լինելու 2019 թվականի հովանավորը և ինչ սպասել նոր տարում

0

Դիմենք չինական ազգային օրացույցին և պարզենք, թե արևելյան հորոսկոպով ո՞ր կենդանին է լինելու 2019 թվականի հովանավորը։

Չինական օրացույցի համաձայն՝ 2019 թվականի հովանավորը ն է։

 

Չինական օրացույցով խոզի տարին սկսվելու է 2019 թվականի փետրվարի 5-ին և ավարտվելու է 2020 թվականի հունվարի 24-ին։ Դեղին Հողե Խոզը բնութագրվում է նյութականի հետ կապվածությամբ, գյուղատնտեսության և հողագործության վրա բարենպաստ ազդեցությամբ։ Դեղին գույնը ֆինանսական հաջողություն, բերրիություն և կայունություն է խորհրդանշում։

Այս շրջանը բարենպաստ է ընտանիք կազմելու համար, քանի որ, աստղաբանության համաձայն, Վարազը պաշտպանում է բոլոր նրանց, ովքեր ամուսնացել են։ 2019 թվականը բարեհաջող է լինելու նաև կարևոր խնդիրներ լուծելու, բիզնեսը զարգացնելու, նոր գործընկերներ գտնելու հարցում։

Այս նշանի տակ ծնված մարդիկ աչքի են ընկնում շատ դրական հատկանիշներով. բարությամբ, նվիրվածությամբ, հաճելի են շփման մեջ և սիրալիր։ Նրանք բավական զարգացած և տաղանդավոր են, օժտված են կազմակերպչական հատկություններով։

Խոզի նշանի տակ ծնված մարդկանց հիմնական թերությունը միամտությունն ու մարդկանց վստահելն է։ Այս մարդկանց հեշտությամբ են մանիպուլյացիայի ենթարկում։

Աղբյուրը ՝ Boom News.am

Leave A Reply

Your email address will not be published.