Ռոնալդուն և Ջորջինան հարսանեկան փնտրտուքով

0

«Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր հարսնացուի` Ջորջինա Ռոդրիգեսի հետ այցելել է Թուրինի Գրան Մադրե Դի Դիո եկեղեցի: Այս մասին հայտնում է «The Sun»-ը և հավելում, որ զույգը հարսանեկան արարողությունն անցկացնելու հարմար վայր է փնտրում: Նշվում է, որ Ջորջինայի ձեռքին նկատվել է նշանադրության մատանի:

 

Картинки по запросу cristiano ronaldo georgina

Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը պաշտոնապես երբեք ամուսնացած չի եղել:

 

Похожее изображение

 

2010-2015 թթ. նա հանդիպում էր ռուս մոդել Իրինա Շեյկի հետ: 2016 թ.-ից Ռոնալդուն և Ջորջինան միասին  են, մեծացնում են իրենց համատեղ երեխային, ինչպես նաև պորտուգալացու երեք երեխաներին, որոնք ծնվել են փոխնակ մայրերից:

Աղբյուրը ՝ Panarama.am Sport

Leave A Reply

Your email address will not be published.