ՌԴ հայտնի երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ Բարի Ալիբասովն ամուսնացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հետ
ՌԴ հայտնի երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ Բարի Ալիբասովն ամուսնացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հետ, հաղորդում է Вечерняя Москва-ն:
Արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Նորապսակների համար սա առաջին ամուսնությունը չէ. երաժիշտը նախկինում ամուսնացած է եղել հինգ, դերասանուհին՝ վեց անգամ:
Ալիբասովի և Ֆեդոսեևա-Շուկշինայի միջև ռոմանտիկ հարաբերությունները սկսվել էին դեռ 1995թ.-ին և տևել երեք տարի, որից հետո զույգը բաժանվել էր:
71-ամյա երաժիշտի և 80-ամյա դերասանուհու ամուսնության մասին լուրը ռուսական РЕН ТВհեռուստաալիքին հաստատել է Ալիբասովի օգնականը:
Բարի Ալիբասովը Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, առավել հայտնի է որպես «На-На» խմբի հիմնադիր:
Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան ռուս կինոդերասանուհի է, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ:
Աղբյուրը ՝ Tert.am