Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է ամերիկյան ռեփեր Սնուփ Դոգի անվանական աստղը
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է ամերիկյան ռեփեր Սնուփ Դոգի անվանական աստղը, ինչի վերաբերյալ Daily Mail պարբերականը ծավալուն ֆոտոշարք է ներկայացրել:
Հայտնի է, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել աստղի կինը՝ Շանթե Թեյլորը, երեխաները, մտերիմ ընկերներ՝ ռեփեր, պրոդյուսեր Դոկտոր Դրեն, երաժիշտներ Ֆարել Ուիլյամսն ու Քուինսի Ջոնսը, հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը:
Աղբյուրը նկատում է, որ անվանական աստղի բացումը տեղի է ունեցել 47-ամյա ռեփերի առաջին՝ Doggystyle ալբոմի շնորհանդեսի 25-ամյակին ընդառաջ:
Հայտնի է, որ 1992թ. Դոկտոր Դրեի կողմից «բացահայտված» Սնուփ Դոգը թողարկել է 16 ստուդիական ալբոմ ու ամբողջ աշխարհում վաճառել 58 մլն օրինակ ձայնասկավառակ:
Աղբյուրը ՝ magnis.news