Քոնոր Մաքգրեգորի հայրը 59 տարեկանում նորամուտը կնշի բռնցքամարտում
Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հայրը 59 տարեկանում նորամուտը կնշի բռնցքամարտում, գրում է The Sun-ը:
Դեկտեմբերի 15-ին Տոնի Մաքգրեգորը կմենամարտի 24-ամյա Իոն Շիենի հետ: Քոնոր Մաքգրեգորի հայրն այս տարի է ստացել բռնցքամարտի լիցենզիա: Նախկինում նա չէր զբաղվել սպորտով: Մենամարտից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի բարեգործության:
Հիշեցնենք, որ 2017-ին Քոնոր Մաքգրեգորը բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ եւ պարտվել տեխնիկական նոկաուտով։
Աղբյուրը ՝ News.am