Լոլիտան Բելառուսում համերգի ժամանակ շտապ տեղափոխվել է հիվանդանոց,
ՌԴ հայտնի երգչուհի Լոլիտան Բելառուսում համերգի ժամանակ շտապ տեղափոխվել է հիվանդանոց, այս մասին գրում է Мogilev News-ը:
Նշվում է, որ երգչուհին գանգատվել է բարձր ճնշման պատճառով վատ ինքնազգացողությունից դեռ համերգից առաջ: Բժիշկների միջամտությունը, սակայն, արտիստուհու վիճակը չեն բարելավել: Չնայած այդ ամենին՝ Լոլիտան որոշել է բեմ բարձրանալ և անգամ փորձել կատակել:
«55-ն այն տարիքն է, երբ ռոքնռոլն անդարձ հեռացել է: Ինձ մոտ իսկապես կտրուկ բարձրացել է ճնշումը: Կանգնել եմ, վախենում եմ շարժվել: Ներեցեք ինձ», — ասել է երգչուհին:
Մի քանի երգ կատարելուց հետո երգչուհին ստիպված է եղել լքել բեմը, շտապօգնության ծառայությունը տեղափոխել է նրան տեղի հիվանդանոցներից մեկը:
Լոլիտայի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համերգը կտեղափոխվի այլ օր, հակառակ պարագայում՝ բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն:
Աղբյուրը՝ Tert.am