Համացանցում հայտնվել են Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուսեսթի հրդեհից փրկված առանձնատունը
Քալիֆորնիայում մոլեգնած անտառային հրդեհները ոչնչացրել են շոու բիզնեսի շատ աստղերի տներ:
Այսպիսի հրդեհներ առաջին անգամ էին լինում նահանգում եւ առաջին անգամ էր Մալիբուին նման վնաս հասցվում քաղաքին, որտեղ ապրում են աստղերը։ Եվ եթե մի շարք աստղերի առանձնատներ կրակից ոչնչացվեցին, ապա Քանկե Ուսեսթի եւ Քիմ Քարդաշյանի առանձնատունը, որը նրանք գնել էին մի քանի տարի առաջ՝ 12 միլիոն դոլարով, «փրկվել է»
Սկզբում Քիմը հայտնեց, որ կրակը հասել է իրենց տան մոտ, իսկ հետո քամին փոխել է դրա ուղղությունը եւ այս կերպ հայուհու առանձնատունը մնացել է անվնաս, սակայն ամեն ինչ այդպես չէր, լրագրողներն իմացել են, որ Քիմն ու Քանյեն վարձել են հրշեջների, որոնք հանգցրել են կրակը, որն արդեն հասել էր Քմի տան մոտ։
Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երեւում է, որ կրակը հազիվ է հասել ռեալիթի շոուի եւ ռեփերի առանձնատանը։
Ի դեպ, աստղերի նախաձեռնության համար նրանց շնորհակալություն են հայտնել հարեւանները, քանի որ ՔԻմի եւ Քանյեի կողմից հրավիրված հրշեջները մարել են կրակը, որը հասել էր մինչեւ իրենց տները։
Աղբյուրը ՝ News.am