Պոտսդամում պատվել են կրքոտ գեղեցկուհիներ Սոֆի Լորենին եւ Պենելոպե Քրուզին
Ամենամյա Bambi Awards մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Պոտսդամում։ Կազմակերպիչները, նորաձեւության էքսպերտներն ու լրագրողները երեկոյի աստղ միաձայն ճանաչել են Պենելոպե Քրուզին, որը ճանաչվել է «Լավագույն արտասահմանյան դերասանուհի»։
Այս տարի այն հոբելյանական էր․ մրցանակաբաշխությունը 70 տարեկան է, այդ իսկ պատճառով յուրահատուկ շքեղությամբ էր կազմակերպված։ Երեկույթին փայլել է Սոֆի Լորենը, որի պատվին հնչափ ծափահարությունները երկար ժամանակ չէին դադարում։ Ինչպես գրում են գերմանական սոցցանցերի օգտատերերը․ «Հարավից եկած գեղեցկուհիներ՝ Լորենն ու Քրուզը ջերմացրին մեր ցուրտ ու անձրեւոտ Պոտսդամը»։
Տեսախցիկները ֆիքսել են նաեւ հրավիրված այս աստղի՝ Լիվ Թահլերին։ Ներկա էին նաեւ տեղի հայտնիները, օրինակ գերմանացի թոփ մոդել, աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը՝ Թոնի Հարնը։ Բեմից համաշխարհային եւ գերմանացի էլիտային զվարճացրել է ոճային երգչուհի Դուա Լիպան
Նշենք, որ Bambi Awards մրցանակաբաշխությունը ստեղծվել է 1948թ․-ին՝ Hubert Burda Media հրատարակչության կողմից։ Ամեն տարի այնտեղ փայլում են մեդիա դաշտի պրոֆեսիոնալները։ Մրցանակաբաշխության խորհրդանիշը եղնիկ Բեմբին է։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail