Մարդկանց առաջին ծիծաղելի հանդիպումները աստղերի հետ
Մարդիկ հաճախ են պատկերացնում, թե ինչ կասեին ու կանեին, եթե իրականում հանդիպեին իրենց սիրելի աստղերին: Սակայն ամեն անգամ չէ, որ առաջին հանդիպումը պատկերացրածի պես գեղեցիկ ու հեքիաթային է լինում: Շատ դեպքերում հայտնի մարդկանց ու իրենց երկրպագուների առաջին հանդիպումը լինում է անհարմար, ծիծաղելի, ցավոտ ու խենթացնող: Համացանցի օգտատերերը որոշել են կիսվել իրենց «փորձով» ու տպավորություններով, որ ունեցել են իրենց սիրելի աստղի հետ հանդիպելիս:
Մեթ Դեյմոնի հետ
Մի անգամ օդանավակայանում հանդիպեցի Մեթ Դեյմոնին, երբ պայքարում էի ուղեբեռս սայլակին դնել: Նրա ողջ ընտանիքն այնտեղ էր: Նա մոտեցավ ու հարցրեց՝ լա՞վ եմ: Իսկ ես պատասխանեցի՝ «Ես հիմա ուղղակի փորձում եմ պատահաբար չհարվածել երեխաներիցդ մեկի դեմքին»:
Ադելի հետ
Ադելին հանդիպելիս ասացի, որ սիրում եմ իր թիկնապահին:
Բրենդոն Ուրիի հետ
Երբ հանդիպեցի նրան սկսեցի կակազել ու ասացի. «դու իմ՝ լեսբի լինելու պատճառն ես»: Մինչդեռ պետք է ասեի՝ «քո շնորհիվ եմ հայտնել ծանոթներիս, որ լեսբի եմ»:
Imagine Dragons-ի հետ
Առաջին անգամ երբ գնացի այս խմբին հանդիպելու՝ ասացի «Կլինի՞ բոլորդ ուղղակի իմ հայրերը լինեք» և խմբի վոկալիստը՝ Դեն Ռեյնոլդսը բացականչեց՝ «Աղջի՜կս»:
***
Imagine Dragons-ի համերգի ժամանակ կանգնել էի առաջին շարքում ու բղավում էի, որ հսկիչներն ինձ ջուր տան: Դեն Ռեյնոլդսը լսեց ինձ ու ասաց. «Ջո՞ւր ես ուզում: Լավ»: Նա գնաց ետնաբեմ ու ետ եկավ մի շիշ ջրով: Ես ու ընկերս սկսեցինք կռվել դրա համար և նա գնաց ու մի շիշ ջուր էլ բերեց: Հաճելի էր, բայց միանգամայն ամոթալի:
Էդ Շիրան
Մի անգամ Շիրանին ասեցի, որ իր վրայից թանկարժեք հոտ է գալիս:
Դենիել Ռեդքլիֆի հետ
Ռեդքլիֆին ասացի, որ նա հրաշագործ է: Նա ինձ նայեց դեմքի հիասթափված արտահայտությամբ:
Էլայջա Վուդի հետ
Մի անգամ եղբորս հետ հանդիպեցի Էլայջա Վուդին՝ «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի Ֆրոդոյին: Սկսեցի ասել, թե որքան եմ սիրում ֆիլմը: Հետո, երբ նայեց եղբորս, վերջինս ուղղակի պատասխանեց. «Չեմ կարող ստել՝ երբեք մինչև վերջ չեմ դիտել այդ ֆիլմաշարի մասերից որևէ մեկը»: Էլայջա Վուդը պատասխանեց. «Այո, դրանք իսկապես երկար են»:
Ջասթին Բիբերի հետ
Մի անգամ Բիբերն ասաց ինձ. «Բարև, սիրելի՛ս: Ինչպե՞ս ես»: Իսկ ես ասացի. «Դու նման ես մոմե արձանի»:
Աղբյուրը՝ ՄՇԱԿՈՒՅԹ VNEWS