Գինեսի ռեկորնդերի գրքում գրանցված վիրաբույժը պատմել է, թե ինչ է պետք ուտել երկար ապրելու համար
Աշխարհի ամենահայտնի վիրաբույժներից մեկը՝ Ֆյոդր Գրիգորևիչ Ուգլովը` ապրել է 103 տարի։ Նա ուներ «կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար նախատեսված դիետա» և շատ խիստ հետևում էր դրան։
Պրոֆեսոր Ուգլովը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել որպես ամենատարեց վիրաբույժը Եվրոպայում։
Ահա նրա խորհուրդները, թե ինչպես ունենալ ամուր առողջություն և երկար ապրել․
- Շարժումների անբավարարությունը առողջության ամենագլխավոր թշնամին է։ Ավելի շատ պետք է շարժվեք և ավելի շատ մտածեք։
- Պետք է վերջնական հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից։
- Սնվելու սահմանափակումը՝ հարկավոր է կանխել ճարպակալումը։
- Օրվա մեջ նվազագունը 7 ժամյա քուն։
Ահա պրոֆեսոր Ուգլովի դիետան, որը մաքրում է օրգանիզմը․
Այն օգնում է նվազեցնել քաշը և մաքրել մարմինը։ Վիրաբույժի խոսքով, կարևոր է ոչ միայն սնունդը, այլ այն ընդունելու ժամը։
Ահա, թե ինչ է նա խորհուրդ տալիս օգտագործել առողջ լինելու և օրգանիզմը մաքրելու համար։
1. Առավոտյան․
- մեկ բաժակ սև թեյ կամ բնական սուրճ առանց շաքար,
- այնուհետև կերեք եփած ձու, պինդ դեղնուցով և 8 սալորաչիր։ Սալորաչիրը հարկավոր է նախապես երեկոյան դնել ջրի մեջ։
2. Ճաշին․
- 200 գրամ եփած հավի միս կամ խոզի (առանց յուղ), կամ ձուկ,
- նարինջ,
- 100 գրամ թարմ կամ եփած կաղամբ, որը կարող եք փոխարինել գազարով։
3. Սնունդը ընդունելու միջև եղած հատվածում կարող եք ուտել 30 գրամ կոշտ պանիր, խնձոր կամ նարինջ։
4. Ընթրիքին․
- մեկ բաժակ կեֆիր կամ թթու կաթ։
Դիետան պետք է շարունակվի 10 օր, որից հետո դուք կտեսնեք հրաշալի արդյունքները։
Աղբյուրը՝ INFO ARMENIA