Արթուր Գեւորգյան. Այս կեղտոտ խաղը սկսվեց, երբ հայտարարեցի, որ դնելու եմ թեկնածությունս ՀԱՕԿ նախագահի ընտրություններում

0

Անգրագետ կառավարման արդյունք է, որ քո միակ օլիմպիական չեմպիոնին պետք է ինչ-որ մեկն անձնական միջոցներից ֆինանսավորի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը:

На данном изображении может находиться: 1 человек, борода и часть тела крупным планом

Հիշեցնենք, որ այս շրջանում Արթուր Գեւորգյանի եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ տարաձայնություններ կան բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ: Ի դեպ, Արթուր Գեւորգյանը հավակնում է նաեւ ՀԱՕԿ նախագահի պաշտոնին: Երկու ղեկավար մարմինների անհամաձայնությունները հատել էր նաեւ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) նախագահի ընտրությունների շրջանակը: Նոյեմբերի 2-5-ը Մոսկվայում կայացավ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որտեղ ԱԻԲԱ-ի նախագահ ընտրվեց գործող ժամանակավոր նախագահ Գաֆուր Ռախիմովը: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ Գաֆուր Ռախիմով եւ հայտնի բռնցքամարտիկ Սերիկ Կոնակբաեւ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, ի դեմս Արթուր Գեւորգյանի՝ պաշտպանում էր Գաֆուր Ռախիմովին, իսկ ՀԱՕԿ-ն ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Սերիկ Կոնակբաեւին: ԱԻԲԱ-ի արտահերթ համաժողովին մասնակցել է Արթուր Գեւորգյանը եւ Հայաստանն իր ձայնը տվել է Գաֆուր Ռախիմովին:

На данном изображении может находиться: 1 человек, костюм

Պարոն Գեւորգյան, ինչպե՞ս անցավ ԱԻԲԱի նախագահի ընտրությունները:

ԱԻԲԱ-ի կազմում կա 203 ֆեդերացիա, որից քվեարկելու իրավունք ունի եւ այդ կոնգրեսին ներկա էր 138-ը, այդ թվում եւ մեր ֆեդերացիան: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտպանում էր Գաֆուր Ռախիմովին, որն 86 ձայնով ընտրվեց նախագահ: Ի դեպ, Սերիկ Կոնակբաեւի թեկնածությունը պաշտպանելուն  հակված էին ՀԱՕԿ-ը եւ Սպորտի նախարարությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հավատարիմ մնաց իր սկզբունքին եւ կողմ քվեարկեց Գաֆուր Ռախիմովին, քանի որ հայկական բռնցքամարտի համար ավելի շահեկան էր Ռախիմովի նախագահ լինելը:

Մի շարք միջնորդություններ եղավ սպորտի նախարարությունից, եւ անձնական զրույցի մակարդակով ՀԱՕԿ նախագահից, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր կողմնորոշումը փոխի եւ ձայնը տա ղազախական կողմին: Բայց բռնցքամարտի ֆեդերացիան հաստատակամ մնաց իր որոշման մեջ եւ չսխալվեց:

Автоматический альтернативный текст отсутствует.

Իսկ ինչո՞ւ էր ՀԱՕԿը պաշտպանում Ղազախստանի ներկայացուցչին:

Տեղյակ չեմ: Ես երկար ժամանակ եմ բռնցքամարտում եւ շատ լավ գիտեմ՝ ինչը կարող է օգուտ տալ հայկական բռնցքամարտին, ինչը՝ ոչ: Բռնցքամարտի ամենամեծ խնդիրներից մեկն արդարության պակասն է: Ցավալի է, բայց բռնցքամարտն աշխարհում դարձել է մեծ քաղաքական զենք: Իսկ այս պարագայում ղազախական կողմի թեկնածուն, լինելով լավ բռնցքամարտիկ, իր առաջադրման հարցում ինքը չէր որոշում կայացնողը: Նրա թեկնածությունը մեծ քաղաքական որոշում էր եւ մեծամասշտաբ աշխատանք էր տարվում նրան ԱԻԲԱ նախագահ դարձնելու համար: Ամբողջ միջազգային կորպուսը ներգրավված էր այդ ընտրական պրոցեսում: Աշխարհը մեծ նշանակություն էր տալիս այս ընտրություններին: Գրեթե բոլոր երկրներն ունեին հսկայական պետական աջակցություն ընտրությունների ժամանակ:

Հայաստանի դիրքերն ինչպիսի՞ն են ԱԻԲԱում

Հիմա բավական ամուր են: Նման կառույցներում միջանձնային հարաբերությունները մեծ դեր են խաղում: Ես, իմ անձով, մեծ հեղինակություն եմ վայելում ԱԻԲԱ-ի անդամ երկրների մեծամասնության շրջանում: ԱԻԲԱ-ի նոր ղեկավարության հետ անմիջական կապ ունենք, ընկերական հարաբերություններ: Սա նշանակում է՝ հայկական բռնցքամարտի խնդիրներն այսուհետ լինելու են ուշադրության կենտրոնում: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկների նկատմամբ սխալ, անարդար որոշումներ, մրցավարություն այլեւս չի լինելու: Սա էր մեր հիմնական մեխը՝Գաֆուր Ռախիմովին պաշտպանելու հարցում:

Որքանո՞վ է ներկայիս ԱԻԲԱի ղեկավարությունը տեղյակ Հայաստանում եւ հայկական բռնցքամարտումստեղծված պառակտման մասինՆորաստեղծ ֆեդերացիան «սպառնում է» Ձեզ ԱԻԲԱով:

ԱԻԲԱ-ն արդեն շատ հստակ պատասխանել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին, դատապարտել է ՀԱՕԿ նախագահի գործունեությունը եւ, նույնիսկ, սպառնացել ,որ հանդիպում կկազմակերպի ԱԻԲԱ-ի եւ ԱՍՕԻՖ-ի ղեկավարների հետ, որով վերջ կդրվի կողմնակի միջամտություններին: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն, առհասարակ, իրավունք չուներ միջամտել ֆեդերացիայի գործերին, ժողով հրավիրել բռնցքամարտիկների  հետ եւ որոշումներ կայացնել: ՀԱՕԿ-ի կանոնադրության մեջ հստակ գրված է, որ մեկ ֆեդերացիայից բացի երկրորդ ֆեդերացիա ճանաչելու իրավունք չունի: Եվ  նա պարտավոր է հաշվի նստել այն ֆեդերացիայի հետ, որը ճանաչված է միջազգային կառույցի կողմից: Ստեղծված իրավիճակի պատճառը պետության ուժեղ բռունցքի բացակայությունն է. մարդիկ երես են առել, մարդիկ չափերն անցնում են, բոլոր որոշումները պետք է լինեն  իրավական դաշտում:

Պարոն Գեւորգյանդուք բաց նամակով մի շարք պարզաբանումներ էիք պահանջել ՀԱՕԿ նախագահԳագիկ Ծառուկյանից եւ հայտարարելոր պատշաճ պատասխան չստանալու դեպքում դիմելու եքդատարան օրենքով սահմանված կարգով:

Արդեն մոտենում է կամ գուցե արդեն լրացել է պատասխանելու մեկամսյա ժամկետը: Չպատասխանելը ենթադրում է համաձայնել մեր դիմումի  հետ:
Իսկ նոր  ֆեդերացիա ստեղծելը, բողոքներ հրահրելը, այս ամենը կեղծ  է. արվում է ուշադրություն շեղելու, վատ մթնոլորտ ստեղծելու, լավ աշխատանքը կեղտոտելու նպատակով: Եվ, վերջապես, այս կեղտոտ խաղը սկսվեց այն բանից հետո, երբ ես հայտարարեցի, որ դնելու եմ իմ թեկնածությունը 2020 թվականին կայանալիք ՀԱՕԿ նախագահի ընտրություններում:

Ձեր որոշումը եւ ցանկությունը դեռ ուժի մե՞ջ է

Միանշանակ… Ժամանակը կգա եւ կառաջադրվեմ, մարզաշխարհին հստակ ծրագիր կներկայացնեմ եւ կխոսենք այն ամենի մասին, ինչը ՀԱՕԿ-ը մինչ օրս չի արել, ու չի էլ պատրաստվում անել: Բոլորը սպորտում խոսում են միայն գումարից: Ով է տեսել՝ մարզիկը լինի երկրի միջին, միջինից էլ վատ ապրողներից, ով է տեսել՝ երկիրդ ունենա օլիմպիական չեմպիոն եւ նա ինքնուրույն չվաստակի իր գումարները. սա անգրագիտության վերջին աստիճանն է: Կառավարիչը որքան անգրագետ պետք է լինի, որ չկարողանա իր օլիմպիական չեմպիոնի համար ճիշտ մենեջմենթ ապահովել: Չպետք է դու հանես գումար տաս մարզիկին: Պետք է այնպես կազմակերպես, որ նա մեծ գումարներ վաստակի սպորտի միջոցով:

Հայաստանի առաջնության օրերին հայտարարեցիք, որ այլ կառույցից գումարներ են տվել մարզիկներին՝ՀՀ առաջնությանը չմասնակցելու համար: Ուսումնասիրություններ արվե՞լ են այս առիթով:

Մարզիկներին գումարներ են տրվել, որ նրանք չմասնակցեն ներքին առաջնությանը եւ դա փաստ է: Իրենք էլ չհերքեցին: Բայց ամենազավեշտալին դրա անվանումն էր. ասում են՝ կաշառք չէ, մարզական թոշակ է, աջակցություն կամ չգիտեմ ինչ… Չեմ ճանաչում մի հիմարի, որ գումար տա  ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար ու հայտարարի, թե կաշառք է տվել, գոնե թող անունը դնեին «մաղարիչ» (ծիծաղում է):

Leave A Reply

Your email address will not be published.