Սերգեյ Սմբատյանը Վարշավայում հանդես կգա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում

0

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 17-ին հրավիրված է ելույթ ունենալու լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակներում։

Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ փառատոնը նվիրված է մեծ կոմպոզիտորի 85-ամյա հոբելյանին, անցկացվում է Վարշավայում նոյեմբերի 16-23-ը։ Ամբողջ փառատոնի ընթացքում հնչելու են Պենդերեցկու՝ տարբեր ժամանակներում գրված սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Փառատոնին հրավիրված են մասնակցելու մեծահամբավ երաժիշտներ, ովքեր կներկայացնեն Պենդերեցկու արվեստն իրենց մեկնաբանմամբ։

Մաեստրո Սմբատյանը Վարշավայի ֆիլհարմոնիկի համերգասրահում ղեկավարելու է Sinfonia Varsovia նվագախումբը՝ ներկայացնելով Պենդերեցկու թիվ 2՝ «Սուրբ ծննդյան» սիմֆոնիան։

Похожее изображение

Հիշեցնենք, որ 2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ, համերգաշարեր։ Լեհ մեծ կոմպոզիտորի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկեցին փետրվարին Հայաստանից, որտեղ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշրջանի ընթացքում հնչել են Պենդերեցկու ստեղծագործությունները, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ։ Համերգաշրջանն իր ներկայությամբ պատվել էր ինքը՝ կոմպոզիտորը։

Leave A Reply

Your email address will not be published.