Պատմության ամենայուրօրինակ կողոպտիչներն ու նրանց կատարած հանցանքները

0

Գրեթե յուրաքանչյուր մարդ ցանկանում է հարուստ լինել. ոմանք տքնաջան աշխատանք են տանում իրենց երազանքին հասնելու համար, իսկ մյուսներն ուղղակի գողության են դիմում։ Ձեզ ենք ներկայացնում պատմության ամենայուրօրինակ և «հետաքրքիր» 5 գողություններն ու կողոպուտները։

Ամեն ինչ՝ հանուն արվեստի

Նա գործել է 6 տարի շարունակ, և այդ ընթացքում կողոպտել է ավելի քան 180 թանգարան ու արվեստի ցուցասրահ։ Գողոնի ընդհանուր արժեքը հասնում է 1,5 մլրդ եվրոյի։ Երբ հասավ դատավարության պահը, գողը խոստովանեց, որ իրեն վերագրվող հանցանքներն իրագործել է՝ ելնելով արվեստի նկատմամբ իր ունեցած սիրուց, և նա չէր ստում. գողացված իրերը նա ոչ թե վաճառում էր, այլ դրանցով հավաքածու էր կազմում։ Իսկ երբ մայրն այրել է նրա գողոնի մի մասը, որպեսզի ոստիկանությունից թաքցնի հետքերը, տղամարդը, իմանալով դրա մասին, փորձել է ինքնասպան լինել։ Արդյունքում նրան 3 տարի ազատազրկման են ենթարկել, իսկ ազատ արձակվելուց հետո նա գիրք է գրել իր գործունեության մասին։ Սակայն գրողի կոչումը նրան այնքան էլ չէր համապատասխանում, և Ստեֆանը բռնվեց հերթական հանցանքի ժամանակ։

Իսկ այդպես հնարավո՞ր էր

Գողերը, որոնք ոստիկանական համազգեստ էին հագել, մուտք են գործել Բոստոնում գտնվող Իզաբելլա Ստյուարտ Գարդների անվան թանգարան, և տեսնելով պահակին՝ ասել են նրան, որ նա նման է ենթադրյալ և հետախուզման մեջ գտնվող մի հանցագործի։ Ոչինչ չկասկածող պահակը դուրս է եկել իր խցիկից, ինչն էլ հենց անհրաժեշտ էր գողերին։ Հաշված վայրկյանների ընթացքում պահակն արդեն ձեռնաշղթաներով էր, իսկ «ոստիկանները» նկարներ էին գողանում։ Արդյունքում թանգարանից անհետացան այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Մանեն, Ռեմբրանտը, Դեգան, իսկ գողոնի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 300-500 մլն դոլար։

Մինչ օրս հանցագործների մասին ոչինչ հայտնի չէ, ինչպես նաև նկարների մասին։ Սակայն թանգարանում հուսով են, որ պատկերներն անպայման կգտնվեն, և հենց այդ պատճառով էլ գողացված պատկերների շրջանակները մինչ օրս դատարկ կախված են իրենց տեղերում։

Հոլիվուդյան կողոպուտ

Այս պատմությունը կատարվել է Շվեդիայում։ Գողերի խումբը, նախապես գողանալով ուղղաթիռը, վայրէջք է կատարել գումարով լի պահեստի տանիքին, երդիկից ներս է խուժել և սկսել է հանել փողերը։ Մինչ ոստիկանությունը շրջափակում էր շենքը, բանդիտներն, արագորեն՝ 20 րոպեում հավաքելով գումարը, նստել են ուղղաթիռ և գնացել անհայտ ուղղությամբ։

Իսկ ոստիկանությունն այլ ուղղաթիռով չի կարողացել հետևել նրանց, քանի որ կողոպտիչներն անգարում պայուսակ էին կախել՝ «ռումբ» գրառմամբ, սակայն դա իրական չէր։ Մինչ ոստիկանությունը հայտնաբերեց դրա կեղծ լինելը, արդեն շատ ուշ էր։ Հանցագործության ողջ ընթացքը տեսանկարահանվել էր, և ձայնագրությունը հրապարակվել է տեղի նորություններով։

Երիտասարդ և հանդուգն

Այս լուսանկարի ձախ հատվածում Ֆրենկ Աբիգնեյլն է, ում մասին նկարահանվել է «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմը՝ Լեոնարդո դի Կապրիոյի և Թոմ Հենքսի մասնակցությամբ։ Երբ Ֆրենկը սկսել է զբաղվել խարդախությամբ, նրա 21-ամյակը չէր լրացել։ Այդ տարիքում նա արդեն ունակ էր կեղծ փաստաթղթեր ու չեքեր ստեղծելու, որոնց կանխիկացմամբ «վաստակել է» մոտ 3 մլն դոլար։ Թաքնվելով իշխանություններից՝ շնորհիվ իր խարիզմայի, նա ներկայանում էր մե՛կ որպես բժշկ, մե՛կ որպես օդաչու, փաստաբան և այլն։

Սակայն նրան, միևնույն է, բռնեցին։ Դուրս գալով բանտից երիտասարդ տարիքում՝ նա ոչ մի կերպ չկարողացավ աշխատանք գտնել դատվածություն ունենալու պատճառով։ Մի անգամ նա առաջարկեց բանկին բացահայտել 500 դոլարի կողծ կտրոններ։ Ժամանակի ընթացքում նրա գործերն ավելի լուրջ բնույթ ստացան, և նա դարձավ անվտանգության ոլորտում լավագույն խորհրդատուներից մեկը, ում շատ ընկերություններ էին դիմում օգնության համար։

Թշնամի՞ է, թե՞ ոչ

Նախորդ դարի 30-ական թվականներին հայտնի էր կողոպտիչ Ջոն Դիլինջերը։ Իր կարիերայի ընթացքում նա բանկերի 24 կողոպուտ է կատարել։ Նրա ժամանակակիցներից շատերը կարծում էին, որ նա իր ժամանակի Ռոբին Հուդն էր։ ՀԴԲ-ի փաստաթղթերում նա հիշատակվում է որպես «Հանրության N1 թշնամի»։ Նրան բռնելու համար ստեղծվել էին ամբողջական ստորաբաժանումներ, սակայն ամենն ապարդյուն էր։ Այս պատմության կողքով անտարբեր չեն անցել ռեժիսորներն ու գրողները. Դիլինջերի մասին մի քանի գիրք է գրվել և ֆիլմեր են նկարահանվել, որոնցից վերջինը «Ջոնի Դ․»-ն է՝ Ջոնի Դեպի մասնակցությամբ։

Leave A Reply

Your email address will not be published.