Իդրիս Էլբայի դուստրը «Ոսկե գլոբուսի» դեսպանն է

0

«Միջազգային մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի» նախագահ Մեհար Տատնան նախօրեին հայտարարել է, որ «Ոսկե գլոբուս»  մրցանակաբաշխության դեսպան է նշանակվել Իդրիս Էլբայի դուստրը՝ 16-ամյա Իսանը:

Ամեն տարի ասոցիացիան հոլիվուդյան հայտնի դերասանների ընտանիքների կրտսեր ներկայացուցիչներից որևէ մեկին նշանակում է «Ոսկե գլոբուսի» դեսպան, որպեսզի վերջինիս օգնությամբ բարեգործական նպատակներով գումարներ հավաքագրի և դրանք ուղղի կազմակերպություններին, որոնք ֆինանսական շահ չեն հետապնդում և իրականացնում են կրթական ու մշակութային տարբեր ծրագրեր:

16-ամյա Իսանին դեսպան նշանակվելու փաստը ոգևորել է: Նա ասել է, որ դա մեծ պատիվ է իր համար: Իսանը ցանկանում է ուշադրություն հրավիրել աֆրոամերիկացի իր հասակակիցների հոգեկան առողջության խնդիրների վրա և օգնել անչափահասներին՝ համարձակորեն  բարձրաձայնել իրենց խնդիրների մասին և ստանալ համարժեք աջակցություն:

Իսանն անձամբ մասնակցելու է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը: Բեմ բարձրացած դերասաններին հենց նա է հանձնելու պատվավոր մրցանակները:

Leave A Reply

Your email address will not be published.