Forbes-ի 2019 թվականի երիտասարդ գործարարների ցանկում է ներառվել նաև հայազգի Հռիփսիմե Մաթևոսյանը
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարկել է իր ամենամյա «30-under-30» ցանկը, որում ներկայացվում են դեռ 30 տարին չբոլորած երիտասարդ ու հաջողակ գործարարները, գիտնականներն ու արտիստները:
Forbes-ի «30-under-30 2019»-ում ներառվել է նաև երիտասարդ ձեռնարկատեր Հռիփսիմե Մաթևոսյանը: 27-ամյա Հռիփսիմեն ապրում է Նյու Յորքում և հանդիսանում է Swiftera ընկերության համահիմնադիրը:
Swiftera-ն զբաղվում է տեսանկարահանումներով, որոնք իրականացվում են ավելի մեծ բարձրության վրա, քան կարող են թռչեն դրոնները, սակայն ավելի ցածր բարձրությունից, քան նկարահանում են արբանյակները: Այս տեսանկարահանումների միջոցով ստացված տվյալներն ավելի ուշ վաճառվում են ճարտարապետներին, քաղաքային իշխանություններին և այլ :
Աղբյուրը՝ Slaq.am