«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ» նորաձևության աշխարհում

0

Այսօր  Երևանում  տեղի կունենա Creative Fashion Day նորաձևության շոուն, որին մասնակցելու, սեփական հավաքածուն ներկայացնելու համար Հայաստան  է ժամանել կոշիկի հայտնի դիզայներ Տիգրան Ալբերտին: Դիզայների  մոդելավորած կոշիկները միջազգային մամուլն անվանում է «հայկական հետք»:

Картинки по запросу Տիգրան Ալբերտի

 

Տիգրան Ալբերտիի կոշիկների այցեքարտը հայկական կարպետի նախշերն են`  տակացուի վրա պատկերված:

Картинки по запросу Տիգրան Ալբերտի

16 տարեկան վանաձորցի պատանին գեղեցկության փնտրտուքով նախ մեկնում է Մոսկվա, մասնագիտանում որպես հագուստի  դիզայներ, ապա` տեղափոխվում Շանհայ, որտեղ հրավեր է ստանում դասավանդելու միջազգային SISU համալսարանում: Չորս տարի ապրելով և աշխատելով աշխարհի մեգապոլիսներից մեկում՝ դիզայները որոշում է նվիրվել կոշիկների դիզայնին և 2014 թ-ին ստեղծում է Tigran Alberti իր առաջին կոշիկի հավաքածուն:

Похожее изображение

Wnews.am-ը բացառիկ հնարավորություն է ունեցել շոուից առաջ հանդիպել և զրուցել Տիգրան Ալբերտիի և նրա կնոջ` երգչուհի Աստայի հետ: Զույգի հետ մենք շրջել  ենք Երևանում: Երկար ժամանակ հայրենիքից բացակայած արվեստագետները ծանոթանում  էին Երևանին  և խոսում արվեստի, սիրո և գեղեցկության մասին

-Տիգրան 16 տարեկանում փոքր քաղաքից` Վանաձորից, միանգամից հայտնվեցիք Մոսկվայում, ապա` Շանհայում: Աշխարհի մեգապոլիսներից ձեր առաջին տպավորությունն ու ստացած փորձը ինչպե՞ս է ազդել ձեր ստեղծագործական ճաշակի և ուղու վրա:

-Այդ ամենը մարդու ներսում է, նշանակություն չունի դու մեծ քաղաքում ես ծնվել, թե փոքր, մայրաքաղաքում, թե մարզում, եթե ներսում ունես գեղեցիկի ընկալում և ցանկություն, ապա ամեն ինչ կստացվի: Շանհայը մեգապոլիս է և դրանից ստացած տպավորությունները ես ողջ կյանքում կպահեմ: Չափազանց էմոցիոնալ էր:  Դու տեսնում ես, ներկա ու մասնակից ես, թե  ինչպես է նորաձևության  աշխարհի այդ ահռելի շարժը  տեղի ունենում: Եթե մենք տեսնում ենք ամսագրում որևէ բան  և մի քանի ամիս, անգամ  տարի հետո նոր հնարավորություն ենք ունենում ձեռք բերելու, ապա այնտեղ այդ ամենը ծնվում է, արտադրվում ու նկարվում է քո աչքի առաջ:  Առավոտյան գնում  ես խանութ և արդեն այդ ամենը կարող ես գտնել: Դա շատ լուրջ ազդում է  որպես ստեղծագործող մարդ կայանալու վրա:

Картинки по запросу Տիգրան Ալբերտի

-Դասավանդել եք Շանհայում: Մենք հաճախ ասում ենք, որ չինացիները «այլմոլորակայիններ» են, որքանո՞վ էր հեշտ շփվել, ինչ որ բան սովորեցնել չինացի երիտասարդներին:

-Եթե Չինաստանում ապրում ես, պետք է չինացուն սիրես, բարեբախտաբար,  դա ինձ մոտ ստացվեց՝ հակառակ դեպքում շատ դժվար էր լինելու: Նրանք շատ պոզիտիվ են, ժպիտը դեմքին, դա միանգամից գրավում է: Շանհայում այլ ձև են ապրում, եթե նույնիսկ նրանց համար շատ ծանր է, մրցակցությունը չափազանց շատ է, բայց միևնույն է նրանք պոզիտիվ են, ուրախ են քեզ տեսնել, չգիտեմ Հայաստանում ինչպես է, բայց Մոսկվայում, օրինակ, բոլորը մռայլ են, սպասարկումը վատ է, կարող են բղավել, վիրավորել, Շանհայում` ոչ: Չինարեն հասկանում եմ, կարող եմ ինքս բացատրել, բայց չեմ գրում ու չեմ կարդում: Դասավանդման  առաջարկ ատացա  իտալական դիզայնի դպրոցից, որը գործում էր Չինաստանում:  12 ուսանող ունեի: Ցավալի է, որ  նրանց սովորեցնում ես կրկնօրինակում անել, դա էր դժվար, բայց կային նաև ստեղծագործող աշակերտներ:

-Հետաքրքիր է, ինչպե՞ս են աշխարհում ընդունում հայկական նախշերը:

-Շատ լավ: Սկզբում ինձ  զարացնում էին մուսուլմանները, Դուբայից ունեմ հաճախորդներ, որոնք իսլամ են դավանում, իսկ  կարպետի նախշերի մեջ կան խաչեր ու ես զարմանում էի, որ նրանք գնում էին: Արվեստն անկախ է  կրոնից,  ազգությունից, եթե դա գեղեցիկ է, գրագետ է, դուր է գալիս բոլորին:

-Ի՞նչ արժե կոշիկը Tigran Alberti-ից:

-250.000-300.000 դրամ: Ոչ այն պատճառով, որ ես ուզում եմ շուտ հարստանալ )):   Ինդիվիդուալ աշխատանք է, ես արտադրում եմ  կոշիկ մեկ օրինակով, մեկ զույգ, ունիկալ, և հենց հատուկ պատվիրատուի  համար: Ես չափսեր եմ վերցնում, հատուկ կաղապար ենք պատրաստում:  Կաշին բերում եմ Իտալիայից, Ռուսաստանից չեմ գնում, քանի որ այնտեղի կաշվի որակն ինձ չի բավարարում: Կարպետի  պրինտը, որը  կաշվի վրա ենք անում, էլի էժան չէ,  ամբողջությամբ ձեռքի աշխատանք է:

Նշել եք, որ Ձեր կինը` երգչուհի Աստան,  Ձեր մուսան է: Ինչպե՞ս է նա Ձեզ ոգեշնչում:

-Նա ինձ դուր եկավ հենց առաջին հայացքից իր կանացիությամբ: Բարձրակրունկներով,  կանացի քայլվածքով, իսկական  կոկետուհի:  Ես հասկացա, որ հենց նա է ու դա մինչև օրս էլ շարունակվում է:  Նա իմ կյանքի միակ կինն է, նրա հանդեպ իմ սերն անսահման է, այդ պատճառով էլ յուրաքանչյուր բան, որ ես ստեղծում եմ, նախ նա է կրում: Արվեստագետի համար շատ կարևոր է, որ իր ստեղծածը գրագետ ներկայացնեն, և Աստան դա շատ գեղեցիկ է անում:

Աստա-Ես ավելացնեմ, որ ինձ ուղղակի դուր է գալիս այսպիսի հանճարի մուսան լինելը:

Картинки по запросу Տիգրան Ալբերտի

-Ի դեպ կարծիք կա, որ տաղանդավոր, խարիզմատիկ տղամարդկանց հետ այդքան էլ հեշտ չէ: Դուք համաձա՞յն եք:

Աստա– Երբ երկու լիդեր է հանդիպում, կոնֆլիկտ է առաջանում, բայց կանացիությունը հենց դրա համար է, որ այդ ժամանակ գլուխը խոնարհես և ղեկը հանձնես տղամարդուն:

Տիգրան-Մյուս կողմից ինձ հետաքրքիր չէր լինի, եթե Աստան  չափազանց ընտանեկան լիներ, նա անհատ է և  միշտ իր  կարծիքն ունի, նա  էլ  է ստեղծագործող մարդ և դա ինձ դուր է գալիս:

-Կհիշե՞ք՝ ինչպես ծանոթացաք:

Աստա-Ես հրավիրված էի ելույթ ունենալու, 20 տարեկան էի, անփորձ, մի քիչ անհանգիստ էի, կուլիսներում էի  և տեսա շատ  գրավիչ  տղամարդու, նա միանգամից ինձ դուր եկավ, իր մոտ էլ էր այդպես:  Ելույթից հետո  մոտեցավ, ես հեռախոսահամարս տվեցի ու այդպես 3 ամիս սեր էինք խաղում…. հետո բաժանվեցինք 3 տարով: Ես ուղղակի պատրաստ չէի այդ հարաբերություններին և չէի ուզում Տիգրանին ցավեցնել:
3 տարի անց  հասկացա, որ այդպես չի կարելի, զանգեցի Տիգրանին, այս անգամ պատմությունը փոխվեց. ես էի արդեն նստած սպասում Տիգրանի զանգին: Նա երկար լռեց, հետո անսպասելի առաջարկություն արեց: Արդեն 7 տարի է  միասին ենք: 2 երեխա ունենք:

Խոսենք այսօրվա ցուցադրության մասին, որտեղ Տիգրանը ներկայացնելու է իր հավաքածուն, իսկ Աստան երգելու է: Ի՞նչ սպասենք այսօր ձեզանից։

-Ես 2015-ին եմ եղել Հայաստանում վերջին անգամ էլի նորաձևության շաբաթ էր, հրավիրել էին Ծաղկաձոր, բայց այս անգամ ներկայանալու եմ իմ հարազատ երկրում, իմ հավաքածուով,   իմ սիրելի կնոջ երաժշտության ներքո:  Դա կրկնակի հաճելի է: Հպարտ եմ, որ հայ եմ, իմ աշխատանքներում միշտ կա հայկական տարրը և այսօր հայ հանդիսատեսը կտեսնի այն: Կլինեն լակոնիկ զգեստներ, նաև լակոնիկ կոշիկներ, իմ կոշիկների վրա երբեք չեք տեսնի փայլեր, բանտեր, ես շեշտում եմ ֆորման, կաշվի որակը, կլինեն գոտիներ, որոնք լրացնում են հավաքածուն և կտեսնեք գույն: Իմ կարծիքով մենք` հայերս, սիրում ենք վառ գույներ, որքան էլ մեզ վերագրենք սևը, ես համաձայն չեմ:  Արևելյան ժողովուրդ ենք և սիրում ենք գույներ,  դա կա նաև մեր տարազներում, կարպետում:

Leave A Reply

Your email address will not be published.