Նոյեմբերի վերջին Լոս Անջելեսում ավտոմեքենայի շոուի ժամանակ կցուցադրվի Jeep Gladiator-ը

0
Նոյեմբերի վերջին Լոս Անջելեսում ավտոմեքենայի շոուի ժամանակ կցուցադրվի Jeep Gladiator-ը:  Այդ ավտոմեքենայի լուսանկարները պատահաբար հայտնվել են համացանցում:
Jeep Gladiator-ի շարժիչային համակարգը կազմված կլինի 3.6 լիտր ծավալով V6 Pentastar շարժիչից և 3 լիտր ծավալային, 6 մխոցային դիզելային տարբերակից: Երկուսն էլ համադրվում են ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ:
Ավտոմեքենան, որը հասանելի կլինի լիաքարշակ համակարգի երկու տարբերակով, կկարողանա մինչև 3470 կգ զանգվածով կցորդներ քարշակել, իսկ մեքենայի բեռնատարողությունը կկազմի 725 կգ:
Սրահը հագեցած կլինի 7.0- կամ 8.4-դյույմանոց սենսորային էկրանով, որը կաշխատի  Apple CarPlay-ի և  Android Auto-ի միջոցով
Картинки по запросу Jeep Gladiator
Աղբյուրը՝ Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.