Յուրա Մովսիսյան. «Քննարկումների ժամանակ չկար, նախապատրաստվել էր հարկավոր»
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին ուժերը կչափի Ջիբրալթարի հավաքականի հետ: Նախախաղային մամուլի ասուլիսում ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգծել է, որ մրցավայրում հիանալի ժամանակ են անցկացնում, ապա խոսել է առաջին խաղում կրած անակնկալ պարտության մասին:
«Ֆուտբոլիստների համար շատ դժվար էր, սակայն ժամանակը սուղ էր, որպեսզի այն անցկացնեինք քննարկումներով, քանզի երկու օր անց հերթական հանդիպումը պետք է անցկացնեինք: Նախապատրաստվել էր հարկավոր, ինչն էլ արեցինք և Մակեդոնիայի հավաքականի հետ կայացած խաղում արդյունքը տեսանելի էր»,- ասել է Յուրա Մովսիսյանը
Աղբյուրը՝ Panarama.am SPORT