Մրգեր, որոնք պաշտպանում են ինֆարկտից և ինսուլտից
Գիտնականների կարծիքով նուռը սիրտը պաշտպանում է խոլեստերինի բարձր մակարդակից, ամրացնում է արյունատար անոթները և նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի ռիսկը, հայտնում է allwomen.net.ua-ը:
Նոր հետազոտությունների համաձայն՝ նուռը նվազեցնում է անառողջ սննդի վնասակար ազդեցությունը: Նռից պատրաստված սննդային հավելումներն օգնում են արյունատար անոթներին մնալ առողջ և կանխում են ինսուլտը և ինֆարկտը: Այն նաև իջեցնում է արյան ճնշումը, բարելավում արյան հոսքը դեպի սիրտ: