Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան համաձայնության են եկել երեխայի խնամակալության հարցում

0

Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան համաձայնության են եկել երեխայի խնամակալության հարցում:

Քիմի եղբայրն ու պարուհին որոշել են իրենց կյանքը չբարդացնել, եւ իսկապես՝ ինչու շարունակ փաստաբաններին վճարեն, եթե հնարավոր է ամեն ինչի շուրջ ինքնուրույն արագ պայմանավորվել:

TMZ-ն հայտնում է, որ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան՝ պայմանավորվել են իրենց դուստր Դրիմ Ռենեին հետեւել եւ խնամել 50×50 տարբերակով: Աղջիկը 4 օր կանցկացնի ծնողներից մեկի հետ, ասենք՝ Ռոբի, 3 օր՝ մյուսի (Չայնայի), մեկ շաբաթ հետո գրաֆիկը փոխվում է, մյուս ծնողը (արդեն Չայնան) դստերը 4 օր է պահում, իսկ Ռոբը՝ 3: Ամեն ինչ ազնիվ է:

Похожее изображение

 

Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է այն բանից հետո, երբ մերկապարուհին Ռոբին մեղադրեց ընտանեկան բռնության մեջ: Ճիշտ է, Ռոբը Չայնային չի խփել, իսկ ահա պարուհին այդ ժամանակ Քիմի եղբորը դավաճանել էր միանգամից 3 սիրեկանների հետ:

Լոս Անջելեսի սոցծառայություններն անգամ հակված էին Չայնային ընդհանրապես դստերը տեսնել արգելելու մտքին, քանի որ Բլեքը մշտապես տղամարդկանց տուն էր տանում աղջկա ներկայությամբ, նաեւ թմրանյութեր է օգտագործել եւ մշտապես հարբեցողությամբ զբաղվել:

Картинки по запросу rob kardashian blac chyna

Հիմա ծնողներին դայակներն են օգնում, իսկ նախկին սիրեցյալները, կարծես, այլեւս սկանդալներ չեն սարքում:

Աղբյուրը՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.