Կրծքում սիլիկոնային իմպլանտ ունեցող կանանց շրջանում աուտոիմունային հիվանդությունների զարգացման հավանականությունը 45 տոկոսով մեծանում է

0

Կրծքում սիլիկոնային իմպլանտ ունեցող կանանց շրջանում աուտոիմունային հիվանդությունների զարգացման հավանականությունը 45 տոկոսով մեծանում է՝ բնական կրծքով կանանց համեմատությամբ: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել University of Alberta համալսարանի (Կանադա) գիտնականները:

Похожее изображение

Նրանց կարծիքով՝ աուտոիմունային հիվանդությունների զարգացման մեծ հավանականությունը կապված է կրծքի իմպլանտների նկատմամբ օրգանիզմի ռեակցիայի հետ, որը մարմնում հայտնված օտար նյութ է:

Գիտնականները վերլուծել են գրեթե 25 հազար իսրայելցի կանանց հետեւելու արդյունքները, որոնք կուրծքը մեծացրել են իմպլանտների միջոցով, եւ այս վիրահատությանը չենթարկված 100 հազար կանանց: Արդյունքում՝ հետազոտողները փոխկապվածություն են հայտնաբերել սիլիկոնային իմպլանտների եւ որոշ աուտոիմունային հիվանդությունների միջեւ, մասնավորապես՝

Картинки по запросу Կրծքի սիլիկոն

  • Շեգրենի համախտանիշ, թքագեղձերի եւ արցունքագեղձերի աուտոիմունային հիվանդություն,
  • համակարգային սկլերոզ, շարակցական հյուսվածքի աուտոիմունային հիվանդություն, որը հարձակվում է մաշկի, անոթների, երիկամների եւ թոքերի վրա,
  • սարկոիդոզ, թոքերի, մաշկի եւ ավշահանգույցների աուտոիմունային հիվանդություն:

Գիտնականների խոսքով՝ պլաստիկ վիրաբույժները պետք է իրենց հիվանդներին նախազգուշացնեն աուտոիմունային հիվանդությունների զարգացման մեծ հավանականության մասին, հատկապես եթե նրանք արդեն ունեն նման հիվանդություններ կամ դրանց նկատմամբ հակվածություն: Անչափ կարեւոր է նաեւ զգուշություն պահպանել ալերգիայի ցանկացած տարատեսակի առկայության դեպքում, քանի որ ալերգիան նույնպես աուտոիմունային ռոակցիա է, շեշտում են մասնագետները:

Похожее изображение

Նշենք, որ աուտոիմունային հիվանդությունները կապված են մարդու իմունային համակարգի աշխատանքի խախտումների հետ, որը սկսում է սեփական հյուսվածքներն ընկալել որպես օտար եւ գրոհում է դրանց վրա:

Աղբյուրը՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.