Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել

0

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել: Այդ մասին տեղեկանում ենք ամսագրի թվիթերյան էջից:

Картинки по запросу serena williams GQ
37-ամյա մարզուհին հայտնվել է ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկներից մեկին՝ նվիրված տարվա մարդկանց: «Ուիմբլդոն»-ի և US Open-ի եզրափակիչ հասած Ուիլյամսն ամսագրի կողմից ճանաչվել է «տարվա չեմպիոնուհի»: Մյուս շապիկներին հայտնվել են Մայքլ Ջորդանը, Հենրի Գոլդինգը և Ջոնա Հիլը:

Թենիսիստուհին աշխարհի նախկին առաջին ռակետն է, 23 անգամ դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի տիտղոսակիր:

Картинки по запросу serena williams GQ
Անցած մրցաշրջանին Ուիլյամսը դեկրետային արձակուրդից վերադարձել է մեծ թենիս, 24 խաղում տարել 18 հաղթանակ՝ դուրս գալով US Open-ի և «Ուիմբլդոն»-ի մրցաշարերի եզրափակիչ:

Աղբյուրը՝ Ter.am Life

Leave A Reply

Your email address will not be published.