Ճապոնական դիետա. հիանալի միջոց ավելորդ քաշից ազատվելու համար
Ավելորդ քաշից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում և հաճախ առաջացնում են տարատեսակ կողմնակի բարդություններ: Սա է պատճառը, որ կազմվածքը կարգի բերելու համար հարկավոր է առաջին հերթին կարգի բերել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և ընտրել այնպիսի սննդակարգ, որի արդյուքը չի անհետանա որոշ ժամանակ անց:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի ճապոնական դիետա, որը կօգնի բարելավել նյութափոխանակությունն ու ձեռք բերել գեղեցիկ ու սլացիկ կազմվածք:
Սակայն հարկ է հիշել, որ այս դիետային հետևելու ընթացքում հարկավոր է բացառել շաքարավազը, աղը, ալկոհոլային ըմպելիքները, հացաբուլկեղենը և քաղցրավենիքը: Միևնույն ժամանակ հարկավոր է լինել ֆիզիկապես ակտիվ և խմել հանքային, եռացրած կամ զտած ջուր:
Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի փոխել սննդի ընդունման կամ օրերի հերթականությունը, քանի որ միայն այդ դեպքում է բարելավվում նյութափոխանակության համակարգի աշխատանքը և միայն այդ դեպքում է սննդակարգն արդյունավետ լինում:
Սննդակարգը․
1-ին օրը․
Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ,
Ճաշին՝ կաղամբով աղցան, լոլիկ, 2 հատ հավկիթ,
Ընթրիքին՝ կաղամբով աղցան, ջեռոցում պատրաստված ձուկ։
2-րդ օրը․
Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ, 1 կտոր ամբողջահատիկ չորահաց,
Ճաշին՝ կաղամբով աղցան, ջեռոցում պատրաստված ձուկ,
Ընթրիքին՝ 200 գրամ խաշած տավարի միս, կեֆիր (կամ յոգուրտ)։
3-րդ օրը․
Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ,
Ճաշին՝ հում ձու, խաշած գազար բուսայուղով,
Ընթրիքին՝ խնձորներ (անսահմանափակ)։
4-րդ օրը․
Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ,
Ճաշին՝ բուսայուղով տապակած մաղադանոսի արմատ,
Ընթրիքին՝ մրգեր, հատապտուղներ։
5-րդ օրը․
Նախաճաշին՝ քերիչով մանրացրած գազար կիտրոնի հյութով,
Ճաշին՝ 200 գրամ տապակած ձուկ, լոլիկ,
Ընթրիքին՝ մրգեր, հատապտուղներ։
6-րդ օրը․
Նախաճաշին՝ առանց շաքարավազի սուրճ,
Ճաշին՝ թարմ կաղամբով աղցան, 200 գրամ խաշած հավի միս,
Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ, թարմ գազար բուսայուղով։
7-րդ օրը․
Նախաճաշին՝ առանց շաքարավազի թեյ,
Ճաշին՝ 200 գրամ խաշած միս, մրգեր,
Ընթրիքին՝ խնձորներ։
Այս սննդակարգը նախատեսված է ընդամենը մեկ շաբաթվա համար և կօգնի ազատվել զգալի ավելորդ քաշից, սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար այն կարելի է կրկնել և հետևել դիետային երկու շաբաթ։
Նյութի աղբյուրը՝ liza.ua