Ավստրալիայի Պերտ քաղաքի մոտ գտնվող լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է սերֆերի վրա
Ավստրալիայի Պերտ քաղաքի մոտ գտնվող լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է սերֆերի վրա:
Ավստրալիացին սերֆինգով էր զբաղվում, երբ գիշատիչ ձուկը հարձակվել է նրա վրա: Նա բռնել է նրա ոտքը, սակայն 20-ամյա տղան կարողացել է ազատվել շնաձկան ատամներից:
Տուժածը կարողացել է հասնել ափ, որտեղ փրկարարները օգնել են նրան: Այնուհետև նրան տեղափոխվել են հիվանդանոց:
Միջադեպի պատճառով լողափը ժամանակավորապես փակվել է, սակայն որոշները անտեսում են նախազգուշացումը և շարունակում են սերֆինգով զբաղվել: Տղայի կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուրը՝ Life Panarama.am