Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի դուստրըմեկ տարեկան է դարձել
Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի դուստրը՝ Ալանան, մեկ տարեկան է դարձել: Երջանիկ ծնողները փոքրիկի ծննդյան օրվա առիթով հուզիչ գրառումներ են թողել սոցցանցում ու հրապարակել են նրա լուսանկարը: «Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի արքայադուստր: Սիրում եմ քեզ»,- գրել է Քրիշտիանուն:
Երեխայի մայրը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, գրել է, որ շնորհակալ է Աստծուն՝ իրեն երջանիկ ընտանիք նվիրելու համար: Ջորջինան գրել է, որ փոքրիկ Ալանայի ծննդյան օրը իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Նա շնորհակալություն է հայտնել նաև երկրպագուներին՝ իրենց ուղղված բարեմաղթանքների համար:
Աղբյուրը՝ Life Panarama.am