ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջիկա ծրագրերը

0
ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջիկա ծրագրերը, որոնց մեջ է մտնում նաև «Ազգային» մարզադաշտ կառուցելու նախագիծը: Սա նախագահի առաջնային նպատակներից է, որը պետք է իրագործվի առաջիկա տարիների ընթացքում:

Վանեցյանը նշել է, որ ֆեդերացիան ցանկանում է մարզադաշտը կառուցել 33.000 հանդիսականի համար, որպեսզի այն կարողանա հյուրընկալել նաև Եվրոպա լիգայի մրցաշարի եզրափակիչը: Մարզադաշտը կարժենա մոտավոր 100 մլն դոլար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ պետք է տեղափոխվի «Ազգային» մարզադաշտի տարածք: Նման մարզադաշտ ունենալը, ՀՖՖ նախագահի երազանքն է:

Նաև հայտնեցին, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պատրաստակամություն է հայտնել գալ Հայաստան և մասնակցել հիմնարկեքի արարողությանը:

 Image result for Արթուր Վանեցյանը futbol

Աղբյուրը՝ Vesti.am 

Leave A Reply

Your email address will not be published.