Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին

0

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգհային համալիրում ընթանում է օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությունը

Image result for Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին. ո

Image result for Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին. ո

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կազմն ու վարչապետին կից մարմինների ղեկավարները, փոխվարչապետները, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ևս այցելեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Յուրի Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը և վերջին հրաժեշտը տալու լեգենդար մարզիկին:

Image result for Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին. ո

Քաղաքացիներ, մարզիկներ, պետական պաշտոնյաներ, մտավորականներ են շարունակում  այցելել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ վերջին հրաժեշտը տալու Յուրի Վարդանյանին: Նրան հրաժեշտ տվեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ու այլ աշխատակիցներ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ԽՍՀՄ «Արարատ»-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ գավաթակիր Սերգեյ Բոնդարենկոն:

Image result for Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին. ո

«Յուրան մեծ պատիվ է բերել Հայաստանին… ցավն այնպիսի բան է, որ չգիտես, թե ինչ խոսես: Յուրայի մահն անսպասելի էր: Վերջերս ԱՄՆ-ում էինք, քիչ շփվեցինք, կարոտս շատ էր, որ չգայի, ինձ չէի ների, եկա հրաժեշտ տալու: Շնորհակալ եմ հայ ժողովրդին, որ նման կերպ են հրաժեշտ տալիս Յուրային»,-ասաց Սերգեյ Բոնդարենկոն:

Ինչ վերաբերում է Յուրի Վարդանյանի հետ հիշողություններին, ապա Բոնդարենկոն նշեց, որ Վարդանյանին վաղուց է ճանաչել, մարդամոտ ու հանգիստ մարդ է եղել:

Image result for Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Վարդանյանին. ո

«Մի բան մեջս շատ է տպավորվել, երբ օլիմպիական խաղերին ռեկորդային ծանրաձողը բարձրացրեց, դրանից հետո թռավ վերև, ես կարծեցի, թե ինքն էլ հետը թռավ: Ես ցավակցում եմ բոլորին և խոնարհվում նրա առաջ», -ասաց նախկին ֆուտբոլիստը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Նրան վերջին հրաժեշտն են տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը լեգենդար մարզիկի է կորցրել ժամանակից շուտ: «Մենք կորցրինք մեր լեգենդար մարզիկի, ժամանակից շուտ: Իր անցած ճանապարհով Յուրի Վարդանյանը կարողացավ ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանը: ԽՍՀՄ տարիներին ո՞վ կարող էր իմանալ՝ Հայաստանը որտեղ է, բայց նա ճանաչել տվեց երկիրն ու հայ ժողովրդին իր ելույթներով: Ինքը անցավ լուրջ ու բարդ ճանապարհ, որը քչերին է հաջողվում»,-ասաց Ջուլֆալակյանը:

Նրա խոսքով՝ Յուրի Վարդանյանի հասցեին միայն կարող է գովաբանական խոսքեր ասել, որովհետև մեր շփումը, որքան եղել է, դրական էմոցիաներ է ստացել: Հարցին, թե Յուրի Վարդանյանի համար ռեկորդ սահմանելը սկզբո՞ւնք էր, թե՞ աշխատասիրության արդյունք, Ջուլֆալակյանն ասաց, որ առանց աշխատասիրության ոչ մի բանի հասնել հնարավոր չէ. «Պատահական չէր, որ իր մոտ հաջողություն էր գրանցվում, անընդհատ թարմացվում էր ռեկորդները, սա ձգտում է, լուրջ նվիրվածություն է»:

Leave A Reply

Your email address will not be published.