Դատարկ ստամոքսին սուրճ խմելու բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա

0

Դատարկ ստամոքսին սուրճ ըմպելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Սուրճի օգտակար և վնասակար հատկությունների շուրջ քննարկումները չեն դադարում հատկապես սուրճի մոլի սիրահարների շրջանում: Իհարկե, այս ըմպելիքն ունի բազմաթիվ դրական հատկանիշներ, սակայն կան մի շարք մանրուքներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել, դրանցից մեկն այն դատարկ ստամոքսին չխմելն է:

Image result for Սուրճ

Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` սուրճը հակաօքսիդանտների անհերքելի աղբյուր է, և այն արդյունավետ միջոց է որոշակի չարորակ հիվանդություններ կանխելու համար, ինչպես օրինակ` հաստ աղիքի քաղցկեղը: Սուրճի հակաօքսիդանտ լինելը պայմանավորված է քլորոգենաթթվի պարունակությամբ, որն առկա է նաև մրգերում: Իհարկե, բժիշկները նաև զգուշացնում են, որ սուրճը կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ, եթե այն օգտագործվի դատարկ ստամոքսին:

Image result for Սուրճ

Մեկ բաժակ մաքուր սև սուրճը դատարկ ստամոքսում խթանում է աղաթթվի արտադրությունը մարսողական համակարգում, և դա հատկապես սուր զգում են ստամոքսի պատերի բորբոքում ունեցողները, քանի որ աղաթթուն արտադրվում է ընդունած սնունդը մարսելու համար:

Leave A Reply

Your email address will not be published.