Ջենիֆեր Լոպեսը միջամտել է Ալեքս Ռոդրիգեսի և նրա նախկին կնոջ դատական վեճին
Ջենիֆեր Լոպեսի սիրելին՝ Ալեքս Ռոդրիգեսը, նախկին կնոջ հետ դատարանում վիճարկում է ալիմենտների վճարման հարցը: Ռոդրիգեսը նախկին ամուսնությունից երկու անչափահաս երեխաներ ունի՝ Նատաշան ու Էլլան: Ջենիֆերը որոշել է միջամտել դատական այս վեճին ու բանակցություններ է սկսել Ալեքսի նախկին կնոջ՝ Սինտիա Սկերտիսի փաստաբանների հետ:
2ամիս առաջ էլ Լոպեսը անսպասելիորեն հայտնվել է այն տեղում, որտեղ հանդիպել են Ռոդրիգեսն ու նրա նախկին կինը: Սինտիան շթոփվել է այս փաստից: Խնդիրն ավելի է լրջացել, երբ Լոպեսն առաջարկել է, որպեսզի Ռոդրիգեսը երեխաների խնամքի համար նախատեսված գումարից 10 անգամ ավելի քիչ վճարի՝ 100 000 դոլարի փոխարեն՝ 10 000 դոլար:
Սինտիա Սկերտիսն առայժմ այս հարցի շուրջ մեկնաբանությամբ հանդես չի եկել, բայց իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է, որ նախկին ամուսնու բոլոր ընկերուհիներն իրենց ամուսնալուծությունից հետո խնդիրներ չեն ստեղծել՝ երեխաների հետ կապված հարցերում, սակայն իրավիճակը վերջերս փոխվել է:
Աղբյուրը՝ Life. Panarama.am