5 վիտամին և հանքանյութ, որոնք օգնում են արագ նիհարել

0

Նիհարելու համար կարևոր է ոչ միայն առողջ սննդակարգը, այլև օրգանիզմում սննդարար նյութերի բավարար մակարդակը: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամիններն ու հանքանյութերն օգնում են ազատվել ճարպերից, մկանային զանգված ձեռք բերել:

Վիտամին B12:

Картинки по запросу vitamin b12

Այս վիտամինի բավարար մակարդակն էներգիա է հաղորդում, արագացնում նյութափոխանակությունը, ինչը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն: Այս վիտամինը նպաստում է նաև ուղեղի և նյարդային համակարգի բնականոն աշխատանքին:

Մագնիում:

Մագնիումն օրգանիզմում մի շարք կարևոր գործառույթներ ունի: Այն նպաստում է մթերքի վերածմանն էներգիայի, օգնում ազատվել հոգնածությունից, մկանային ջղակծկումներից: Արդյունքում՝ այն հնարավորություն է տալիս բարձրացնել ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունավետությունը: Հավասարակշռված սննդակարգը հնարավորություն կտա խուսափել այս հանքանյութի մակարդակի նվազումից: Հակառակ դեպքում անհրաժեշտություն կլինի հավելումներ օգտագործել, միայն թե՝ բժշկի նշանակմամբ:

Картинки по запросу Մագնիում:

Վիտամին C-ով հարուստ են ելակը, նարինջը, կարմիր պղպեղը և այլ մթերքներ: Այս վիտամինի բավարար մակարդակը ևս շատ կարևոր է օրգանիզմի համար, իսկ անբավարարության դեպքում կարող են լուրջ խնդիրներ նկատվել, այդ թվում՝ զարկերակային ճնշման տատանումներ: Վիտամին C-ն կարևոր հակաօքսիդանտ է, որն անհրաժեշտ է մկանային զանգված ձեռք բերելու, ճարպերն այրելու համար:

Картинки по запросу vitamin c

 

Սննդային մանրաթելեր:

Սրանք նպաստում են ավելորդ քաշից ազատվելուն, ճարպի յուրացմանը: Երկար ժամանակով հագեցածության զգացում են հաղորդում, ինչը հնարավորություն է տալիս խուսափել չափից շատ ուտելուց: Կալցիում: Այս հանքանյութն անհրաժեշտ է ոչ միայն ոսկորների և ատամների առողջության, այլև մկանային զանգվածի համար: Դրա անբավարար մակարդակը կարող է հանգեցնել մաշկի տակ մեծ քանակով ճարպի կուտակման:

Картинки по запросу Սննդային մանրաթելեր:

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Leave A Reply

Your email address will not be published.