Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կամավորները պարգևատրվեցին շնորհակալագրերով. լուսանկարներ
Հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվեց Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, որի անցկացման գործում մեծ դերակատարում ունեն նաև կամավորները:


Համաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցած և կամավորական սկզբունքով իրենց ներդրումն ունեցած շուրջ 40 երիտասարդ նոյեմբերի 3-ին պարգևատրվեց հատուկ շնորհակալագրով:

Միջոցառման ժամանակ երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին նորից մաս կազմել Եվրասիական գործընկերության համաժողովին, նշելով, որ այն իրենց առջև շատ դռներ է բացել, ունեցել են փորձի փոխանակում և ստացել բազմաթիվ գիտելիքներ:

Աղբյուրը՝ Vesti.am