Մոնիկա Բելուչին խոստովանել է

0
51-ամյա Վենսան Կասելից բաժանվելուց հետո 54-ամյա Մոնիկա Բելուչին կարծեք թե առաջին անգամ խոսում է իր անձնական կյանքի մասին։
Paris Match հարցազրույցում դերասանուհին անակնկալ խոստովանել է, որ արդեն վաղուց երջանիկ է նոր սիրային հարաբերություններում։
«Ես արդեն վաղուց հանդիպում եմ մի տղամարդու հետ ու մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Ես չգիտեմ նա նորմալ է, թե ոչ։ Ինչպես կարելի է ուրիշից պահանջել այն, ինչ դու չես կարող նրա համար անել։ Ես շատ երջանիկ եմ»,-ասել է Բելուչին ու հավելել, որ սիրելին ամբողջովին այլ աշխատանք ունի ու նա էլ շատ է ճամփորդում, այդ իսկ պատճառով շատ լավ է հասկանում իրեն։
Картинки по запросу monica bellucci new boyfriend 2018
Բելուչին, խոսելով տղամարդ-կին հարաբերությունների մասին, ասել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները չպետք է վիճեն իրենց ընտրյալների հետ։ Բելուչին կարծում է, որ կինը պետք է տալ ամբողջ սերը, կարողանա տալ ու ոչինչ չպահանջի փոխարենը։
Վենսան Կասելից բաժանման մասին խոսելով՝ Բելուչին ասել է, որ բաժանումն օգնել է իրեն կրկին վերագտնել ազատություն։
Աղբյուրը՝ Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.