Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանը սիրավեպ ունեն
Համացանցում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են լուրերն այն մասին, որ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ու դերասանուհի Աննա Հարությունյանը սիրավեպ ունեն:
Թեպետ երկու կողմերի համառ հերքումներին, դժվար է միջոցառումներին կամ որևէ երեկույթի նրանց տեսնել առանձին: Մոսկվայից Հայաստան 10 օրով ժամանած դերասանուհուն այս անգամ էլ նկատեցինք Սարյան փողոցում Միքայել Պողոսյանի ձեռք ձեռքի բռնած քայլելիս:
Աննայից իրենց հարաբերությունների մասին մեկնաբանություն խնդրելու անհրաժեշտություն չտեսանք, քանի որ կանխատեսում էինք նրա հերքումները: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դերասանուհին հերքել էր տարածված խոսակցություններն ու նշել, որ իրեն շատ վատ է զգում, որ իր պատճառով «այդ մարդու անվան կողքին կարող է թեկուզ փոքրիկ բիծ հայտնվել: Այս ամենն ինձ համար շատ ցավալի է»,-նշել էր դերասանուհին: