Մահացել է Բրյուս Լիի և Ջեկի Չանի պրոդյուսերը
91 տարեկանում մահացել է հայտնի պրոդյուսեր Ռեյմոնդ Չոուն: Նա 600-ից ավելի ֆիլմերում է աշխատել: Չոուն եղել է նաև Բրյուս Լիի և Ջեկի Չանի պրոդյուսերը:
Բրյուս Լիի և Ջեկի Չանի մասնակցությամբ ամենահայտնի մարտաֆիլմերը մեծ համբավ են ապահովել դերասաններին հենց Ռեյմոնդ Չոուի շնորհիվ: Մարտաֆիլմերի առաջին ցուցադրություններից հետո գրանցված եկամուտը մի քանի տասնյակ միլիոն դոլար է կազմել:
Աղբյուրը՝ Life Panarama.am