ԱՄՆ-ում ձերբակալել են CNN-ի լրագրողներին հաշվեհարդարով սպառնացող տղամարդուն
ԱՄՆ-ում իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Արքանզաս նահանգի բնակչին, որը հեռախոսով սպառնացել է CNN-ի հաղորդավար Դոն Լեմոնին և հեռուստաալիքի մյուս աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է MediaIte-ը:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալված Բենջամին Քրեյգ Մեթյուսին կասկածում են Ջորջիայում հեռուստաալիքի գլխավոր գրասենյակ շուրջ 40 զանգ կատարելու մեջ:
Հստակեցվում է, որ նա վախեցրել է լրագրողներին, սպառնացել մարմնական վնասվածքներ հասցնելով և կյանքը խլելով: Նրա ամենաակնհայտ սպառնալիքները Դոն Լեմոնին են վերաբերել:
Աղբյուրը՝ Magnis.news