Ա/Ձ սեզոնի սվիտերները դժվար է անվանել ձանձրալի: Ցուրտ եղանակին անհրաժեշտություն լինելուց բացի դրանք այս սեզոն շատ հետաքրքիր են՝ վառ գույներով, պրինտերով, անսովոր ձևվածքով:
Նորաձև սվիտերների մասին ավելի մանրամասն

V-աձև կամ կլոր բացվածքով սվիտերներ
Ակտուալ են երկու տարբերկն էլ, միայն թե կլոր բացվածքը տեսողականորեն կարճացնում է վիզը և մի փոքր կլորացնում դեմքը, եթե ձեզ հակացուցված է նման էֆեկտը, ապա խուսափեք կլոր բացվածքներից: Սուպերնորաձև են հատկապես ուսերի հատվածը մի փոքր բացող կլոր բացվածքները: V-աձև բացվածով սվիտերներն իդեալակն են Dolce & Gabbana, Edem Couture, Fausto Puglisi, Alexander Lewis նորաձևության տներն առաջարկում են կրել դրանք վերնաշաիկների հետ:

Բարձր պարանոցով սվիտեր
Վադալազկա հիշենցնող սվիտերները ոչ միայն նորաձև են, հարմարավետ ու պրակտիկ, նաև ունեն հաճելի բոնուս, նրանք թեկուզ տեսողականորեն, բայց մեծացնում են կուրծքը:

Երկար սվիտերներ
Դրանք էքսպերիմենտների լայն հնարավորություն են տալիս՝ կրել կարճ կիսաշրջազգեստի հետ, այնպես, որ այդ կիսաշրջազգեստը նույնիսկ չերևա, կամ համադրել լայն տաբատների ու մաքսի կիսաշրջազգեստների հետ, կարելի է կրել անգամ ամառային երկար զգեստների վրայից, միակ դեմոդե տարբերակը թերևս երկար սվիտեր գումարած սև զուգագաուլպա տարբերակն է, բայց այստեղ էլ կարելի է դիմել նորաձև բազմաշերությանը և սվիտերը կրել վերնաշապիկի հետ
Կարճ սվիտերներ
Այստեղ նույնպես ակտուալ կլինի բազմաշերտությունը: Կարճ սվիտերները համադրեք երկար բլուզների հետ՝ նախ ավելի տաք կլինի, հետո՝ ավելի պրակտիկ:

Սպորտային սվիտեր
Իդեալական են այն ժամանակ, երբ դուք relax տրամադրություն ունեք:

Սվիտեր և գոտի
Ակտուալ է կրել սվիտերը գոտիի հետ՝ ընդգծելով իրանը:

Գույներ ու պրինտեր
Որքան վառ, այդքն լավ: Թերևս սա է սեզոնի կարգախոսը: Ամանորին ընդառաջ ակտուալ են դառնում տոնական տրամադրությամբ սվիտերները՝ ամանորյա պրինտերը, կարմիր ու կանաչ երանգները, եղնիկներն ու տոնածառերը ամանորյա շունչ են բերում:




