«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Բարանովան

0

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Բարանովան:

Այս տարի մրցույթին մասնակցում էին ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած 30 գեղեցկուհիներ:

Մրցույթի մեկնարկը տրվել էր հոկտեմբերի 25-ից: Մեծամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից: Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերին և ճանաչվել հաղթող: Այս տարի միջազգային մրցույթին ներկայացվել է բացառիկ՝ 10 հազարին մոտ հայտ, բայց կատարվել է խիստ ընտրություն և ընտրվել են 30 գեղեցկուհիներ:

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի նախաձեռնողը «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն, «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» Նաիրի Մնացականյանն է:

 

Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները,  ՀՀ-ում զբոսաշրջությանը խթանումը ՝ ԱՊՀ երկրների մասշտաբով:

Աղբյուրը՝ News.am

 

Leave A Reply

Your email address will not be published.