29-ամյա դեմոկրատ Օկասիո Կորտեսը կդառնա ամենաերիտասարդ կին կոնգրեսականը.

0

29-ամյա դեմոկրատ Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսն ամենաերիտասարդ կինն Է դառնում ԱՄՆ-ի Կոնգրեսում: Ինչպես կանխատեսում են Fox News եւ CNN հեռուստաալիքները, Ներկայացուցիչների պալատի ընտրություններում նա հաղթանակ Է տարել հանրապետական Էնթոնի Պապասի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օկասիո Կորտեսի թեկնածություննն առաջադրվել Էր Նյու Յորքի Բրոնքսի շրջանում: Նա հանդես Է գալիս բժշկական ապահովագրության պահպանման, որը մատչելի Է ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիների համար, բուհեր ընդունվելու համար անվճար նախապատրաստման եւ ԱՄՆ-ի ներգաղթի ու մաքսային վերահսկողության ծառայության լուծարման օգտին:

Իր գաղափարներով նա արժանացել Է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի աջակցությանը: Այժմ Կոնգրեսում ամենաերիտասարդ օրենսդիրն Էլիզա Ստեֆանիկն Է (հանրապետական Նյու Յորքի նահանգից): Նա Ներկայացուցիչների պալատում ընտրվել Է 2015 թվականին 30 տարեկանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

29-ամյա դեմոկրատ Օկասիո Կորտեսը կդառնա ամենաերիտասարդ կին կոնգրեսականը. Fox News

Leave A Reply

Your email address will not be published.