Մեսսին մերժել է «Մանչեսթեր Սիթիի» ցնցող առաջարկը
«Մանչեսթեր Սիթին» 2017 թ. աշնանը «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է 5 տարվա պայմանագիր` տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով, սակայն արգենտինացին որոշել է մնալ կատալոնյան թիմում և ակումբի հետ կնքել է նոր համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն:
Ներկայումս Մեսսին ստանում է տարեկան 35 մլն եվրո աշխատավարձ և շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Արգենտինացին կատալոնյան թիմում հանդես է գալիս 2004 թ.-ից: Այս ընթացքում նա «Բարսելոնի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 602 հանդիպման` դառնալով 523 գոլի հեղինակ:
Աղբյուրը՝ SPORT Panarama.am