Արքայազն Հարրին Քենսինգթոնյան պալատի Ինստագրամի պաշտոնական էջում հրապարակել է Մեգան Մարկլի լուսանկարը
: Լուսանկարում վերջինս արքայազն Հարրի բաճկոնով է:
Լուսանկարի տակ հետևյալ գրություն է արված.
«Շնորհակալություն, Նոր Զելանդիա: Հաճելի էր հանդիպել այսքան հրաշալի և բարեկամական զելանդացիների հետ: Ավստրալիայից, Ֆիջիից, Տոնգայից, մենք հեռանում ենք այն զգացմունքներով և գիտակցությամբ, թե որքան կարևոր է յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր անհատ: Ինչպես ասում էր Նոր Զելանդիայի ամենահայտնի կանանցից մեկը` Քեյթ Շեպարդը. «Երկար սպասված անձրևը, չոր հողը թարմացնելու համար, բաղկացած է կաթիլներից»»:
Աղբյուրը՝ Life Panarama.am