Կադրային ջարդ քաղաքապետարանում․ Մարությանը վարչության պետերի է աշխատանքից ազատել

0

Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով վերջին շրջանում բարիկադներ կառուցելու քաղաքականություն է որդեգրել, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների հետ։ Մարությանը քաղաքապետարանը համալրում է կամ իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով կամ  նախապատվությունը տալիս Իմ քայլը դաշինքի անդամներին։

]Related image

Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն աշխատանքից կազատվի նաեւ Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը։ Աշխատանքից ազատվել են նաեւ Գնումների վարչության պետն ու նախկին քաղաքապետի օգնականներից Վահե Չիլինգարյանը։
Կադրային ջարդը քաղաքապետարանում շարունակվելու է։

Աղբյուրը՝ Irakanum.am

Leave A Reply

Your email address will not be published.