Ինչպես հայտնում է MSN-ն, Life & Style-ը գրում է, որ Անջելինա Ջոլին աչք է դրել Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսնու՝ Ջասթին Տերուի վրա։ Ամսագրի հերթական համարը լույս է տեսել հետևյալ վերնագրով. «Ջենը շոկի մեջ է․ նրանք հանդիպում են»։
Սակայն, սիրո պատմությունը հերքել է հոլիվուդյան Gossipcop.com-ը, որը մասնագիտացված է բամբասանքները ճշտելու վրա։ Ինչպես պարզել է հրատարակությունը, Անջելինային և Ջասթինին պապարացիները երբեք չեն լուսանկարել , չկա որևէ լուսանկար, որը կապացուցի այն, որ նրանք հանդիպել են։