ԱՄՆ-ում, 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը:
Այս մասին «Mediamax Sport»-ին հայտնի է դարձել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեր աղբյուրից: Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:
Իր կարիերայում Վարդանյանը 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել, այդ թվում և Օլիմպիական խաղերում՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով ռեկորդային 405 կգ-ի:
2013-2014 թվականներին եղել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ապա Վրաստանում Հայաստանի դեսպան: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց և այլն: