Արթուր Դավթյանն անկախ Հայաստանի մարմնամարզության պատմության լավագույն արդյունքն է գրանցել

0

Դոհայում հոկտեմբերի 31-ին անցկացվեցին սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ծրագրով տղամարդկանց բազմամարտի եզրափակիչ մրցումները:Հայաստանի լավագույն բազմամարտիկ Արթուր Դավթյանը գերազանցեց սպասելիքները:Բազմամարտում հայտավորված 156 մրցակիցների պայքարում նա նախ մտավ եզրափակիչ,այնուհետև հողագնդի 24 ուժեղագույնների պայքարում գրավեց 9-րդ պատվավոր տեղը:Այս արդյունքը լավագույնն է անկախ Հայաստանի մարմնամարզության պատմությունում:

Բազմամարտում Արթուրը զարգացրեց որակավորման փուլի հաջողությունը,քանզի բոլոր վեց գործիքների վրա կայուն,հավասարակշիռ ելութներ ունեցավ, վաստակած բարձր `ընդհանուր 83,140 միավորով արժևորեց իր հաջողությունը:

Նշենք,որ չեմպիոնի պատվին արժանացավ Արթուր անունով մեր մեկ այլ հայրենակից `ՌԴ-ն ներկայացնող Դալալոյանը:

Հիշեցնենք ,որ Արթուրը կմասնակցի նաև նոյեմբերի 3-ին կայանալիք հենացատկերի եզափակիչին,իսկ նոյեմբերի 2-ին օղակներ մրցաձևի եզրափակիչում մեդալների համար կպայքարեն նաև մեր պատվիրակներ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Leave A Reply

Your email address will not be published.