Bon Jovi խմբի առաջատար Ջոն Բոն Ջովին կտրուկ է խոսել Քարդաշյանի ընտանիքի մասին

0

Լեգենդար երաժշիտ և Bon Jovi խմբի առաջատար Ջոն Բոն Ջովին կտրուկ է խոսել Քարդաշյանի ընտանիքի մասին, որոնց փառքը, ըստ մի շարք մարդկանց, դատարկ տեղն է կառուցվել:

«Կարծում եմ սարսափելի է, որ մենք ապրում ենք նման աշխարհում:  Կարող եմ ասել, որ ես երբեք մի րոպե իմ կյանքից չեմ տրամադրի, որպեսզի դիտեմ «Քարդաշյան ընտանիք» շոուն:  Ես նրանց անունները չգիտեմ, ես երբեք այդ շոուն չեմ նայել, դա ինձ համար չէ»,-նշել է երաժշիտը The Sunday Project-ին տված հարցազրույցի ժամանակ:

Վերջինս նաև նշել է. «Ահա՝ ինչ է ձեր կենսագրության մեջ: «Ես պոռնո ֆիլմում եմ նկարվել և հայտնի դարձել»: Գնացեք գիրք գրեք, նկարեք, կինոյում խաղացեք, սովորեք, երգեք», — եզրափակել է երաժիշտը:

Image result for bon jovi kim kardashian

Աղբյուրը՝ Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.