Վահե Ղազարյանի դուստրը հաղթել է «Ֆրանկոֆոնիա 2018» երգի մրցույթ-փառատոնում

0

Հեռուստամեկնաբան Վահե Ղազարյանի դուստրը` Վիկտորյան, մասնակցել է «Ֆրանկոֆոնիա 2018» երգի մրցույթ-փառատոնին և հաղթող ճանաչվել։

Tert.am Life-ի հետ զրույցում Վահեն հայտնեց, որ 14-ամյա դուստրը 3-4 տարեկանից երգում է և մասնակցել է երաժշտական տարբեր միջոցառումների, պարբերաբար ելույթ է ունենում տարբեր բեմերում։ Այժմ նա սովորում է Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցում և  «Ջամբազյան վոկալ-ստուդիո»-ում։

Մրցույթին Վիկտորյան ներկայացել է սոլո կատարմամբ։ Երգել է ֆրանսիական «Վերջին պարը» ստեղծագործությունը։

«Վիկտորյան որոշել էր մասնակցել այս մրցույթին և իր տարիքային խմբում գրավեց առաջին տեղը։ Բնականաբար, ուրախացավ, որ հաղթել է, սակայն դա մեծ ֆուրոր չառաջացրեց»,- ասաց Վահեն։

Հեռուստամեկնաբանը նկատեց, որ դուստրը ցանկանում է երգչուհի դառնալ, բայց ինքը դեմ է։ Հայ տղամարդկանց հատուկ խստությամբ նա դստերն այլ ասպարեզում է տեսնում։

«Իր հաջողության համար հպարտություն եմ զգում, սակայն հակասական զգացողություններ ունեմ, որովհետև իրեն չեմ տեսնում այս ասպարեզում։ Առաջին պահին ուրախ էմոցիաներ ունեի, երկար ժամանակ դրանց տակ էի, սակայն դրան հաջորդեց սառը դատողության պահը։ Ես, մոտիկից իմանալով, թե ինչ է կատարվում այս ոլորտում, իրեն չեմ տեսնում այստեղ»,– նկատեց հաղորդավարը։

Leave A Reply

Your email address will not be published.