«Արցախը» և «Փյունիկը» հրաժեշտ կտան Ռոբերտ Արզումանյանին
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում վաղը՝ հոկտեմբերի 31-ին, կայանալու է «Արցախ»-«Փյունիկ» հանդիպումը: Նախկին «Միկա» ստադիոնում կայանալիք խաղից առաջ երկու ակումբները, երկրպագուները հրաժեշտ կտան վերջերս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին:
Խորհրդանշական է, որ Արզումանյանին հրաժեշտ կտան իր առաջին և վերջին թիմերը՝ «Փյունիկը», որտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և «Արցախը», որտեղ նա խաղակոշիկները մեխից է կախել:
Աղբյուրը՝ Panarama.am SPORT