Պատրիկ Ֆիորին հայուհու հետ երգել է «Դլե յամանը»

0

12 տարեկան Էրմոնիան «Ձայնը» ֆրանսիական նախագծում, լսումների ժամանակ կատարեց Էտտա Ջեյմսի Something’s Got a Hold On Me երգը։ Նրա կատարումը գնահատեցին փոփ երգչուհի Ամել Բենթն ու ռեփեր Սոպրանոն։

Ժյուրիի անդամներ Ջենիֆերն ու Պատրիկ Ֆիորին Էրմոնիայի հետ զուգահեռ երգեցին, բայց կոճակն այդպես էլ չսեղմեցին։

Երբ աղջիկը ներկայացավ, մյուսները կրկին հարցրին նրա անունը, որն անծանոթ էր իրենց: Պատրիկն էլ ժպտաց ու ասաց. «Տանն ի՞նչ ես ուտում»։ «Տոլմա»,- պատասխանեց նա,- «Նաև բաստուրմա՞ և սուջո՞ւխ։ Մի խոսքով հայուհի ես»։

Leave A Reply

Your email address will not be published.