Կինոռեժիսորներ Վահագն Խաչատրյանը և Գուժ Թադևոսյանը մրցանակների են արժանացել «ԱՊՀ երկրների երիտասարդ կինո» ֆորումում

0

«ԱՊՀ երկրների  երիտասարդ կինո» բիշքեկյան ամենամյա 6-րդ միջազգային ֆորումում երիտասարդ կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանի «Արևը, լուսինը և հրացանակիրները» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»:

Այն արժանացել է ֆորումի գլխավոր մրցանակին, որի վրա պատկերված է մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի կիսադեմը:

Մեկ այլ երիտասարդ կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Մեկ օր» կինոնկարն արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը: Ռեժիսորին հատուկ դիպլոմ են հանձնել:

«ԱՊՀ երկրների  երիտասարդ կինո» ամենամյա միջազգային ֆորումն անցկացվել է հոկտեմբերի 25-29-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:

Աղբյուրը՝ 168.am

Leave A Reply

Your email address will not be published.